Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
one worldՄարտի 7-ից մինչեւ 16  Պրահայում կբացվի մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված եվրոպական ամենամեծ՝  ՙՄեկ աշխարհ՚   վավերագրական ֆիլմերի 18-րդ կինոփառատոնը, որը  հետագայում կշարունակվի նաեւ 32 այլ քաղաքներում՝ Չեխիայում եւ Բրյուսելում: Այս տարի Կարլովի Վարիի եւ Զլինի կինոփառատոնները նույնպես միացել են ՚Մեկ աշխարհի՚ ընտանիքին։ Ավանդույթի համաձայն, կինոփառատոնը կներառի  նաեւ առավոտյան ցուցադրություններ առաջնային դպրոցների եւ ավագ դպրոցների աշակերտության համար։