2016 թվականի հունվարի 22-ին Պրահայի «Նուդնի օտեց» կենտրոնում մի խումբ չեխ երիտասարդների կողմից կազմակերպվեց Հայաստանին, Արցախին և Վրաստանին նվիրված «Վրաստանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը սովորական մարդկանց աչքերով» խորագրով լուսանկարների ցուցադրում։ Երեկոյի ընթացքում երիտասարդ զբոսաշրջիկներն իրենց տպավորությունները ներկայացրեցին այս երկրների մասին: Չեխ երիտասարդները ոգեշնչված Հայաստանի և Արցախի ժողովուրդներով, պատմում էին ՀՀ և ԼՂՀ տեսարժան վայրերի մասին, միաժամանակ ներկայացնելով պատմական ակնարկներ հայ ժողովրդի պատմությունից: Ձեռնարկին մասնակցեց Չեխիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Աննա Ավետիսյանը, ով, առանձնահատուկ շեշտելով Արցախի կարևորությունը եվրոպական շրջանակներում ընդգծելու հանգամանքը, շնորհակալություն հայտնեց չեխ երիտասարդներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: Ներկաները, ովքեր հիմնականում արդեն տեղեկություններ ունեին Հայաստանի և Արցախի մասին, ցանկություն հայտնեցին իրենց զբոսաշրջային ուղերթներում ընդգրկելու Հայաստանն ու Արցախը: