Մի շարք հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ հունվարի 26-ին կազմակերպած քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շատ լուրջ մտահոգվել է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների անկման փաստով և նշել, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու եւ ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Իսկ հանքավայրերը շահագործողներն էլ իրենց հերթին ներկայացրել են առաջարկություններ, որոնք կմեղմեն գների անկման ազդեցությունը։ Այդ առաջարկները վերաբերել են ինչպես օրենսդրական փոփոխություններ իրականացնելուն, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։