Հունվարի 9-ին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ Ամանորյա հանդես։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը, ով, շնորհավորելով ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ամփոփեց տարեկան արդյունքները և հայտարարեց միջոցառման մեկնարկը: Միջոցառմանը գեղեցիկ բեմադրություններով հանդես եկան Լարիսա Գրիգորյանի, Ծովինար Բեյբությանի, Գոհար Մելիքյանի, Անժելա Մելքոնյանի և Լուսինե Զադոյանի սաները, ովքեր ասմունքի միջոցով մարմնավորեցին հայ ժողովրդի մեծանուն զավակների կերպարներ, ներկայացրեցին ազգային ժողովրդական երգեր ու պարեր: