Հունվարի 19-ին Չեխիիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկն ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա միջպատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովին։ Հայկական պատվիրակության անդամների հետ հանդիպել են նաեւ Չեխիայի խորհրդարանի ստրորին պալատի փոխոսնակ Յան Բարտոշեկը եւ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Ռոբին Բոհնիշի գլխավորությամբ։ Կողմերը շարունակել են քաղաքական խորհրդակցությունները, նաեւ անդրադարձել են 2016-ին Չեխիայի նախագահի եւ վարչապետի Հայաստան կատարվելիք այցերին։ Այս մասին հայտնում է Չեխիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։