Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Harutyun KhachatryanՀՀ Ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը 2015 թ-ին տոնեց իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվեցին ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մեկնարկը  տրվեց Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվեցին Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին: Ծրագրի կազմակերպիչն ու համադրողը աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն էր: Ծրագիրը եզրափակվեց «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո  ռեժիսորի մասնակցությամբ տեղի ունեցավ հարց ու պատասխան: