Ճիշտ է, վերջին ժամանակներում (յատկապէս Իրանի 1905-1911 թթ. Սահմանադրական շարժման 100-ամեակի շրջանակներում) ապերախտութեան շղարշով երախտամոռները փորձեցին ստւերել Մեծ յեղափոխական Եփրեմ խան Դաւթեանի Իրանի սիրոյն վիթխարի եւ շրջադարձային ծառայութիւնները: Նրան, ով ներքին տզրուկներինª յետադէմ Մեհմեդ Ալիշահներին ու արտաքին գաղութատէրերª Լիախով-սփրինգ Ռայսներին խայտառակ նահանջի ու պարտութեան մատնեց, երաշխաւորելով Սահմանադրութեան յաղթանակն ու Իրանի պատմութեան մէջ առաջին անգամը լինելովª պարլամենտական համակարգըª ազատախոհ-դեմոկրատ պատգամաւորներով համալրւած...: Եղել են ՙպատմագիրներ՚ էլ, որոնք կուլ տալով միեւնոյն ռուս-անգլիական քարոզչական խայծը, անհամատեղելի բնութագրեցին Եփրեմի ազգային, կրօնական ու կուսակցական պատկանելութիւնըª Իրանի Սահմանադրութեան շարժմանն ու մասնաւորապէս նրաª Երկրի ընդհանուր ոստիկանապետ լինելու հանգամանքը: