Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
hranush hakobyanԴեկտեմբերի 25-ին անցնող տարին ամփոփող մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ներկայացրեց 2015թ. սփյուռքի նախարարության գերակա ուղղություններով կատարած աշխատանքները՝ նշելով. «2015թ. շատ լարված էր, իրադարձություններով լեցուն: Մեր աշխատանքների կարևորագույն մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը,  սիրիահայերի ինտեգրումը, նրանց խնդիրների լուծումը, սփյուռքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման հարցերը, ինչպես նաև աշխատանքները համահայկական կառույցների հետ: