Դեկտեմբերի 24-ի կեսգիշերին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգու եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան պատարագ՝ կաթոլիկ հոգեւոր հայրերի մասնակցությամբ եւ հավատացյալների հոծ բազմության ներկայությամբ։ Կլադնո քաղաքի եւ Սուրբ Հոգու եկեղեցու երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ եւ դիրիժոր Յան Մակարիուսի ղեկավարությամբ կատարվեց չեխ հայտնի կոմպոզիտոր Յակուբ Յան Ռիբայի հանրահայտ ՚Չեխական Սուրբ Ծննդյան պատարագը՚, որն առաջին անգամ կատարվել է դեռեւս 1796 թվականին։