Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

IMG_9113IMG_9078ՊՐԱՀԱ- Հունվարի 20-ին Պրահայի Սուրբ Եղիայի եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ որ կատարեց Չեխիայի Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դիմելով ներկաներին Հայր Բարսեղը նշեց որ սարսափելի է երբ մեր ժողովրդի պաշտպանը դառնում է մարդասպան։ Նա նշեց որ մեր արժանապատվությունը վիրավորել են եւ մեր պարտքն է այլեւս թույլ չտալ  հայ ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք։ Իսկ դրա համար պետք է միավորվել՝ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Այնուհետեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն հայտնելով ձեռնարկին ներկա Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին եւ օտարերկրյա  դիվանագետներիններկաներին հակիրճ ներկայացրեց Գյումրիում կատարված ոճրագործությունը։ Հայաստանի դեսպանը նշեց որ ծանր ու դժվարին տարի է լինելու հայության համար եւ կոչ արեց հայ համայնքի անդամներին լինել միասնական։ Ձեռնարկի ավարտին օտարերկրյա դիվանագետները, չեխ խորհրդարանկաններն ու հոգեւորականները ցավակցեցին Հայաստանի դեսպանին ու Հայր Բարսեղին։