Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ հոյակերտ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» /HART/` գլխավորությամբ Բարոնուհի Քերոլայն Քոքսի, հերթական անգամ կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ: Այս տարի եւս Բարոնուհի Քոքսի հրավերով համերգին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գլխավորությամբ խմբավար Սիփան Հակոբյանի: Ելույթներով հանդես եկան նաեւ Լոնդոնի ուգանդական «Աքոլի» եւ «Սբ. Մարտինի երգիչները» երգչախմբերը: