Արցախյան գոյամարտից անցել է շուրջ 27 տարի, որի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր, պատրաստվել են հեռուստահաղորդումներ, գրվել են ինչպես վերլուծական, այնպես էլ ճանաչողական հոդվածներ տարբեր ամսագրերում, շաբաթաթերթերում ու օրաթերթերում փառաբանելու մեր ու պատմական Արցախ երկրի անցյալը, ներկան ու ապագան:Արցախյան գոյամարտի ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ բազմաթիվ ինչպես ազգային հերոսներ,այնպես էլ մի շարք շքանշանակիրներ,որոնցից էր ազատամարտիկ-հրամանատար Արմենակ Արմենակյանն,ով 1988 թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։