Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
surb hakobԴեկտեմբերի 12-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Այդ առթիվ սրբի անունը կրող եկեղեցիներում տոնական Ս. Պատարագ է մատուցվելու, մատաղի հյուրասիրություն ու տոնական համերգներ են կազմակերպվելու: Ինչպես հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ մինչև Ս. Պատարագը` 10.30-ը, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի է բերվելու Ս. Հակոբի աջը: Այն եկեղեցում կմնա մինչև 18.00: