Հունվարի 18-ին Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը Հոգեհանստյան կարգ կատարեց՝ ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի հոգիների: Ներկա հավատացյալները վառված մոմերով աղոթեցին նրանց հոգիների, ինչպես նաև այդ դաժանությունից փրկված փոքրիկ Սերյոժայի շուտափույթ առողջացման համար:/Ցավոք, փոքրիկը հունվարի 19-ին մահացավ։-խմբ./