Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
sahadasht4Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքին Հանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014թ. հունիսին: Այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան: