Աշխարհի բոլոր խորհրդարանները մեծ դերակատարում ունեն ցեղասպանությունների և ահաբեկչությունների դեմ պայքարում: Ազգային ժողովում, ամփոփելով Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ հանդիպման արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հայն այն ազգն է, որն ահաբեկչություն է տեսել ցեղասպանության տեսքով: «Մենք ամենալավն ենք զգում այդ սարսափելի հանցագործությա ն կործանարար հետևանքները, դրա համար այդ խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Սահակյանը: