Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
karel gott40-րդ անգամ անընդմեջ ՚Չեխական սոխակ՚մրցանակին արժանացավ չեխական էստրադայի լեգենդ 76 ամյա Կարել Գոտտը։ Բացարձակ մրցանակ ստանալու համար նրան տրվեց ՚Պլատինե սոխակը՚։ Ծանր հիվանդության պատճառով նրա մասնակցությունը մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Օպերայի դահլիճը, ուր տեղի էր ունենում մրցանակաբաշխությունը, նրան դիմավորեցին հոտընկայս երկարատեւ ծափահարություններով։