Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
karughi filmԱրցախյան գոյամարտից անցել է շուրջ 27 տարի, որի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր,պատրաստվել են հեռուստահաղորդումներ,գրվել են ինչպես վերլուծական,այնպես էլ ճանաչողական հոդվածներ տարբեր ամսագրերում,շաբաթաթերթերում ու օրաթերթերում փառաբանելու մեր ու պատմական Արցախ երկրի անցյալը,ներկան ու ապագան:Նմանատիպ ֆիլմերից է ռեժիսոր Արման Այվազյանի կողմից նկարահանած «Քառուղի» վավերագրական ֆիլմն,որի ցուցադրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին, Նարեկացի Արվեստի Միությունում «Կինոչորեքշաբթիի» շրջանակներում: Այստեղ էին  հավաքվել մտավորականներ,ազատամարտիկներ, երիտասարդներ`մասնակցելու Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառեժիսուրա բաժնի 4-րդ կուրսի ուսանողների՝ «Քառուղի» վավերագրական ֆիլմի դիտմանն ու քննարկմանը:Միջոցառումը սկսվեց ֆիլմի ռեժիսորի ու սցենարիստի ելույթներով,ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր կազմակերպիչներից ու մասնակիցներից`հույս հայտնելով ,որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի`բացահայտելու հայոց պատմության նորանոր էջերն ու փառաբանելու մեր օրերի հերոսներին: