Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
gevorg avetisianՉեխական ,,Հոսպոդարսկի Նովինի,, հայտնի թերթը անդրադարձել է ,,Մարլենկա,, գործարանի նոր ծրագրերին, վկայակոչելով գործարանի սեփականատեր  Գեւորգ Ավետիսյանին։ Նախ գործարանը պատրաստվում է 400 միլիոն կրոնի նոր ներդրում կատարել՝ ավելացնելով նոր հոսքագիծ, ինչպես նաեւ նոր աշխատանքային գրասենյակներ եւ նաեւ ,,Մարլենկա,, անվանմամբ ֆիրմային սրճարանների ցանցի բացում։ Դա հնարավորություն կտա մինչեւ 2017 թվական գործարանի 200 աշխատողների թվաքանակը ավելացնել եւս 180-ով։