Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
PRAHA ARM DELEGATIONՆոյեմբերի 20-21-ը Պրահայում անցկացվեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ համաժողովը, որին մասնակցում էին 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակները երկու օրերի ընթացքում կարողացան ամփոփել մեկ տարվա աշխատանքները, լսեցին հաշվետվություն Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերի մասին, ինչպես նաեւ անցկացրին եվրոպական տարբեր մակարդակի  խաղերի անցկացման քվեարկություններ։