Նոյեմբերի 14-ին Գերմանիայի Գյոփինգեն քաղաքի Սբ. Խաչ եկեղեցու առջև տեղի ունեցավ խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Ցոլակ Վարդանյանի քանդակած Խաչքար, նվիրատվություն էր գերմանացի գործարար Յոհանես Կերխերից Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքին՝ ի նշան հայ-գերմանական բարեկամության և ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերին: