Նոյեմբերի 5-ին Հավլիչկով Բրոդ քաղաքում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիր՝ ՙՀայաստանը երեկ,այսօր, վաղը՚ խորագրով: Ծրագիրն իրականացվում է ՙՄիասին՚ հայ –չեխական հասարակական կազմակերպության, ՚Խալուպկի՚ բնապահպանական դպրոցի, ՚Պալացկա՚ համալսարանի և ՙՏրիֆոիլ՚ կազմակերպության համատեղ աշխատանքների շնորհիվ: