Նոյեմբերի 17-ին ժամը 18-ին Պրահայի Պիսեցկա Բրանա հայտնի ցուցասրահում կբացվի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի եւ նրա գործընկերների լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանին։ Անցած 7 տարիների ընթացքում Գարիկը տասնյակից ավելի անգամներ ճամփորդել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, մի քանի անգամ կազմակերպել է նման ցուցահանդեսներ եւ հրատարակել պատկերագրքեր։ Հերթական ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 25-ը։