Նոյեմբերի 5-ին Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում անցկացվեց գրական երեկույթ՝ նվիրված պրահայաբնակ հայտնի գրող Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպին։ ՙՄուսա լեռան հայերը՚ ձեռնարկի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովան։ Քննարկումը բավականին ակտիվ եւ հետաքրքիր մեկնաբանություններով ու հարցադրումներով վարեց Չեխական հեռուստատեսության մշակութային ծրագրերի խմբագիր Պետր Վիզենան։ Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ գրքի քննարկմանը մասնակցեց վեպի չեխերենի թարգմանիչ Հանուշ Կարլախը, որը 2-րդ թարգմանիչն է եւ այս տարի վերահրատակված վեպի թարգմանիչը։Քննարկմանը մասնակցեցին նաեւ ԴԱՄՈՒ դրամատիկական արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յան Վեդրալը եւ հայագետ Միլադա Կիլիանովան։