Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
anna_book_bakuanna atvatsaturianԱՄՆ  Ուեսթբրուք եւ Մոնթեբելո քաղաքներում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել են հայ թեկնածուները: Մեյն նահանգի Ուեսթբրուք քաղաքում մրցակիցների հանդեպ ձայների  առավելությամբ քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել Բաքվից 1992թ-ին տեղահանված եւ ԱՄՆ  Հյուսիսային Դակոտայի Վափթոն քաղաքում հաստատված Աննա Աստվածատուրյան-Թուրքոթը:  Այժմ ապրում է Մեյն նահանգում: Նա  գրականության, փիլիսոփայության եւ կրոնի մասնագետ  է, գրքերի հեղինակ:  Իր գրքերում Աննա Աստվածատուրյան-Թուրքոթը հաճախ է անդրադարձել իր ծագմանը` նա  Սյունիքի Խնձորեսկ գյուղից է:  Անցյալ տարի   գրողն այցելել է հայրենի գյուղ` վերագտնելով հայրական կողմի հարազատներին: Աննա Աստվածատուրյան-Թուրքոթի  «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը Խորհրդային Միությունում ծնված եւ ԱՄՆ-ում հայտնված աղջկա մասին ինքնակենսագրական պատում է: