Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը, որը բանաստեղծուհու նախորդ երկու ժողովածուներից կազմված ծաղկաքաղի ռուսերեն թարգմանությունն է: Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, կոմպոզիտոր ՌոբերտԱմիրխանյանը, գրականագետԴավիթԳասպարյանը, գրող հրապարակախոս Երվանդ Ազատյանը և այլք: