Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրապետական հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային` ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։