Նոյեմբերի 3-ին, Բուխարեստի Հայոց գերեզմանատանը հանդիսապետությամբ՝ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Տաթև եպս. Հակոբյանի տեղի ունեցավ երիտասարդ ռումինահայ երաժիշտ Վլադ Ցելեանի հոգեհանգստյան և թաղման արարողությունը: Սրբազան Հայրը թաղման արարողության վերջում իր խոսքում նշեց, որ շատ ցավալի է բոլորի համար, որ եկել են հրաժեշտ տալու երիտասարդ իրենց ընկերոջը, բայց հորդորեց բոլորին աղոթել հանգուցյալի հոգու հանգստության համար, ինչպես նաև աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի մխիթարի Վլադ Ցելեանի ծնողներին և ազգականներին: