Նոյեմբերի 4-ին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան պաշտոնական այցով կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Պատվիրակության կամզում են կարդինալի քարտուղար Վոյտեկ սարկավագ Մաթլը, մամուլի քարտուղար Մարտին Վեյսբաուերը, Չեխիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, հայ եկեղեցու բարերարներ Արմեն Անանիկյանը եւ Սերգեյ Մելիքսեթյանը, հայ եկեղեցու բարեկամ Յիրժի Հիվնարը։