Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

peleshian mrtsanakՕՐԵՐ- Հոկտեմբերի 27-ի երեկոյան չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում  հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը։ Այն հանձնեց փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան, ով Արտավազդ Փելեշյանին բնութագրեց իբրեւ հայկական կինոյի լեգենդ, ով թեեւ թվով քիչ եւ ոչ երկար ֆիլմեր  է նկարահանել ,սակայն համարվում է վարպետը  պոետիկ ֆիլմի եւ ամենաոգեշնչող կինոռեժիսորներից մեկը ։ Եվ ինչպես Փարաջանովն է ասել, ՚Փելեշյանը կինեմատոգրաֆի   քիչ թվով հանճարներից մեկն է՚։