Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: