Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: Արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։