Պրահա-ՕՐԵՐ- Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Դասախոսության թեման էր ՙՕսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պատմությունը եւ հիշողությունը»։ Դասախոսությունը անցկացվում էր ՚Ցեղասպանագիտություն եւ զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը։