Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
orer1-4-2015 internetԼույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր՝ 1-4-73- 2015 համարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Համարում  տեղ են գտել Լիտվայի հայերին նվիրված ծավալուն հոդվածը(Գյուլբենկյան հիմնադրամի նախագիծ), ՀԲԸՄ 88-րդ ժողովի մասին ակնարկը՝ կրթաթոշակների եւ Հայկական Վիրտուլ քոլեջի  մասին  հարցազրույցներով, Արթուր Ղուկասյանի հոդվածը՝ իսպանախոս երկրների մտավորականները Հայոց ցեղասպանության մասին,հարցազրույցներ գրող թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի, բանաստեղծ, նկարիչ Սվետլանա Հակոբյանի հետ, հայ-չեխական մշակութային կապերը՝ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի  մեկնաբանությամբ, Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումների լուսաբանում, ցեղասպանագետ ,գերմանահայ Միհրան Դաբաղի եւ միջազգայնագետ, իրավաբան Վլադիմիր Վարդանյանի հետ ՕՐԵՐ-ի անցկացրած կլոր սեղանը,ցեղասպանության ճանաչումների ամփոփ  տեղեկագիր, մշակութային այլ նորություններ, չեխերեն հոդվածներ ցեղասպանության մասին։