Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն է ստացել Սյունիքի անտառներից։ Այս անգամ խոսքը վերաբերում է արդեն «Շիկահող» պետական արգելոցի և նրան անմիջապես հարակից տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումներին։ Մեր ստացված տեղեկությունների համաձայն, դրանք արվել են արգելոցի 10-րդ պահաբաժնում՝ Մազրա գյուղատեղի հարևանությամբ, նույնանուն գետի աջ ափի ուղղությամբ, և Ծավ գետի աջ ափին, 16-րդ դարում կառուցված կամրջից մոտ հարյուր մետր գետի հոսանքով վերև։