Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
czech armenia 2Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև 2014 թվականին ստորագրած Համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2015թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ուսումնա-ճանաչողական այցով Չեխիայում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության միացյալ պատվիրակությունը։ Այցի ընթացքում հայաստանցի պատվիրակները ծանոթացել են Չեխիայի Հանրապետության ճգնաժամային կառավարման համակարգին, նաև՝ ընդունող կողմին փոխանցել այս բնագավառում Հայաստանում կուտակած հարուստ փորձը։ Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում ՀՀ դեսպանության կայքէջից։