Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
artsvanikՀամահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության վերջին նկարահանումները ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի տարածքում մեկ անգամ ևս փաստեցին, որ պոչամբարի թափոնաջրերը նախկինի նման շարունակվում են լցվել Նորաշենիկ և Արծվանիկ գետերը՝ այնուհետև էլ խառնվում են Ողջի գետին: Փաստորեն, գետերը արդեն տարիներ շարունակ ծառայում են որպես թափոնատարեր, իսկ վերահսկող պետական մարմիններ կարծես գոյություն չունեն: