Սեպտեմբերի 13-ից 20-ը կայացավ Բաթումիի հեղինակային կինոյի 10-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն: Ցուցադրվեցին ռեժիսոր «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վավերագրողը» և «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանը հանդես եկավ վարպետության դասով և ուսանողների ու փառատոնի հյուրերի համար խոսեց ժամանակակից վավերագրական կինոյի լեզվամտածողության առանձնահատկությունների մասին: Փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ Հարություն Խաչատրյանը և Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, արվեստի համադրող Քրիստոֆեր Կամիշևն արժանացան փառատոնի հատուկ մրցանակին՝ համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար: