Այսօր Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունեցել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը: