Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

jihlava 11Այսօր ,,Մուզեում Վիսոչինա,, թանգարանի դասախոսությունների դահլիճում տեղի ունեցավ երկկողմանի զրույց «Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը եվրոպայի սահմաններից դուրս» խորագրով,որը կազմակերպվել էր Մուզեում ,,Վիսոչինա թանգարանի,, եւ ,,Միասին,, հայ- չեխական հասարակական կազմակերպության ղեկավար Մարինե Հարությունյանի կողմից: Զրույց -սեմինարին մասնակցում էր շուրջ 30 աշակերտ տարբեր դպրոցներից: Ինչպես նշեց ,,Միասին,, կազմակերպության ղեկավար Մարինե Հարությունյանը,  երեխաների հետ խոսել են, թե ինչպես են տոնում Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը Հայաստանում,ի՞նչ ավանդական ճաշատեսակներ ունեն, ով է բերում նվերները, ի՞նչ ավանդույթներ ունեն Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի հետ կապված: jihlava 17 jihlava 18Աշակերտները ծանոթացան  հայկական երաժշտությանը, ինչպես նաեւ գործիքներին։ Ներկայացվեցին  դուդուկը, շվին, զուռնան, քամանչան: Երեխաները սովորեցին երգել, պարել հայկական քոչարի, ծանոթացան հայկական  այբուբենին և փորձեցին  գրել ամանորյա եւ Սուրբ Ծննդյան բարեմաղթանք հայերեն լեզվով: