Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
antarՍյունիքից Համահայկական բնապահպանական ճակատի ստացված բազմաթիվ ահազանգերը վկայում էին, որ այս մարզի անտառները նույնպես վտանգված են։ 2015 թ.-ի սեպտեմբերի 20-ի կարճատև այցելությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք համոզեց մեզ, որ այստեղ իրականացվում են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերեցինք տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։