Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ruminia kostantsaՍեպտեմբերի 19-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը: Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության կողմից կազմակերպված միջոցառմանը, ազգային հիմների հնչյուններից հետո, ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի նախագահ Խաչիկ Կարապետը, Կոնստանցայի հոգևոր հովիվ, Տեր Օշական Խաչատրյանը: Հայաստանի անկախության վերաբերյալ պատմական ակնարկով ներկայացավ գրող Լուիզա Թերզյանը: