Այսօր` սեպտեմբերի 18-ին, կրկին մարդաշատ էր Երևանի Էքսպո կենտրոնը: Այստեղ բացվեց տարածաշրջանային «Expo 2015» 15-րդ առևտրա-արդյունաբերական ունիվերսալ ցուցահանդեսը: Պաշտոնական բացումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` սեպտեմբերի 19-ին: Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, գործարարներ, արդյունաբերողներ,ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտության ներկայացուցիչներ ,դեսպաններ և այլք: