Սեպտեմբերի 16-ին, Երևանի «Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում» հերթական ցուցահանդեսի բացումն էր: Այս անգամ հանրությանն էր ներկայանում Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի ղեկավար, դոցենտ,պրոֆեսոր և վերջապես ուսանողների ու դասախոսական կողմից շատ սիրված մտավորական Աշոտ Հարությունյանն իր հերթական ցուցահանդեսով: Ցուցահանդեսը շատ յուրահատուկ էր և հոբելյանական`նվիրված նկարչի ծննդյան 60 ամյակին:Ցուցահանդեսն այնպես յուրահատուկ ու հետաքրքիր էր կազմակերպվել,որ ոչ ոք չէր ցանկանում հեռանար`առանց անձնական տպավորություններով ու կարծիքների փոխանակվելով: