Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
narekatsi miutuinՀանդիպում պատանի արվեստագետների հետ. Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ Ավանի մշակույթի տան բատիկայի խմբակի «Առանց սահմանի…» խորագիրը կրող ցուցահանդեսը Սեպտեմբերի 14-ին, Նարեկացի Արվեստի Միությունում մի հարկի տակ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստագետներ,մտավորական խավի ներկայացուցիչներ:Բոլորն եկել էին շնորհավորելու ու վայելելու,ինչպես նաև մեծարելու Ավանի մշակույթի տան բատիկայի խմբակի պատանի նկարիչներին ու ապագա արվեստագետներին: Ցուցահանդեսը կրում էր «Առանց սահմանի…» խորագիրը: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքներով ներկայացրեցին մանկական անսահման միտքը, որն ի զորու է հաղթահարել ժամանակն ու տարածությունը և թափանցել մարդկանց հոգու խորքերը: «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ կազմակերպությունը ստեղծվել է Երևանի Ավան թաղային համայնքի ավագանու 2007թ.-ի մարտի 16-ի թիվ 12 որոշմամբ: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել նույն թվականի դեկտեմբերի 20-ին: Մշակույթի տան հիմնական նպատակն է բնակչության մշակութային հանգստի կազմակերպումը և երեխաների գեղագիտական դաստիարակությունը: Իր գործունեությամբ նպաստում է յուրաքանչյուր ավանցու մասնակցությանը մշակութային կյանքին և միջոցառումներով նպաստում է համայնքի մշակութային կյանքի զարգացմանը: Ելույթներով հանդես եկան Ավանի Մշակույթի տան տնօրեն Անահիտ Բունիաթյանը,Բատիկայի խմբակի ղեկավար Տաթևիկ Գրիգորյանը և այլք,ովքեր բարի երթ մաղթեցին ու իրենց սրտի խոսքերն ուղղեցին  ցուցահանդեսի մասնակից երեխաներին: Վերջում Մշակույթի տան տնօրեն Անահիտ Բունիաթյանը բատիկայի խմբի խմբավար Տաթևիկ Գրիգորյանին պարգևատրեց շնորհակալագրով՝ սիրով և նվիրումով աշխատելու համար: Ցուցահանդեսին ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի narekatsi2մշակույթի,կրթության,սպորտիև երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, սաների ծնողնեը, Ավանի մշակույթի տան խմբավարներն ու այլ հյուրեր: Այսպիսով` 2007 թվականին բացված Ավանի մշակույթի տանը շուրջ 4 տարի գործող բատիկայի խմբակը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և մրցույթների և արժանացել մրցանակների: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքներով ներկայացրեցին մանկական անսահման միտքը, որն ի զորու է հաղթահարել ժամանակն ու տարածությունը և թափանցել մարդկանց հոգու խորքերը: Ցուցահանդեսը գործելու է  մինչև սեպտեմբերի 20-ը: Գարիկ Ավետիսյան