Ամերիկացի հանրաճանաչ լուսանկարիչ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Սթիվ Մակ Քարիի լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց անցյալ շաբաթ Պրահայում։ Նրա «Աֆղանուհին» հանրահայտ լուսանկարը տարիենր շարունակ ոչ միայն տպագրվում է միջազգային մամուլում, այլեւ օգտագործվում փախստականների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։