Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

buxarest exbՌումինիայի արտաքին գործերի նախարարության և «ESCU» հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-5-ին Բուխարեստում առաջին անգամ անցկացվում է Դեսպանատների փառատոնը, որին մասնակցում է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանությունը: Փառատոնը կազմակերպվում է Ռումինիայում դիվանագետի օրվա և տարեկան դիվանագիտական հավաքի կապակցությամբ: Դեսպանատների փառատոնի առաջին թողարկմանը մասնակցում են Ռումինիայում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպանություններ, նույնքան էլ ռումինական տարբեր հաստատություններ: