Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
lotՀունվարի մեկից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա - Երևան – Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ: