14-րդ դարի երկրորդ կեսին Լվովը թեմական կենտրոնն էր Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համայնքներ ընդգրկող մի մեծ թեմի, որի կազմում 1388 թ. հիշվում է նաև Սուչավան Սեչով անվամբ Թեոդորոս Բ Կիլիկեցի կաթողիկոսի մի կոնդակում: 1401թ. երբ հիմնվում է Ռումինահայոց թեմը, Սուչավան է դառնում նորահաստատ թեմի կենտրոնը: