Sidebar

Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Շատ շուտով Ստեփանակերտի պատանիների ուսումնական կյանքը կփոխվի: Սիմոնյան Tumoկրթական հիմնադրամը համագործակցել է Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի հետ՝ մեկնարկելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքում՝ 2015-ի սեպտեմբերի 2-ին: Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը: ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ: Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր և կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում: Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:TumoEverything is about to change for the teenagers of Stepanakert. The Simonian Educational Foundation has partnered with the Armenian General Benevolent Union to open a Tumo Center for Creative Technologies in the capital of the Republic of Nagorno-Karabakh on the 2nd of September. The head of the Simonian Educational Foundation, Sam Simonian, and the head of AGBU Armenia, Vasken Yacoubian will participate in the opening ceremony. AGBU will cover all operational costs of the center as well as startup costs in the framework of the TUMOxAGBU partnership, while the government of Nagorno-Karabakh Republic is providing the space in a historic building in the city center. The renovation of the space is made possible by a generous donation by Karabakh Telecom. The Stepanakert program is expected to cater to 500 to 1,000 students who will participate twice a week for two hours per session, gaining 21st century skills, and studying animation, filmmaking, web development and game development, as well as supporting skills such as 3D modeling, computer programming, music, photography and graphic design. Registration will start on the 14th of September, and students will begin their Tumo life during the first week of October. The Tumo Center for Creative Technologies is a free of charge after school program that started in Yerevan and subsequently opened a location in Dilijan. The TUMOxAGBU partnership has already opened a branch in Gyumri and is expected to spread Tumo to other locations in Armenia and beyond.